22 հուլիսի 2019 - 11:21 AMT
Ալավերդու պղնձաձուլարանի 200 կրճատված աշխատակցից 50-ն աշխատանքի կանցնեն «Թեղուտում»

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Ալավերդու պղնձաձուլարանի կրճատված ավելի քան 200 աշխատակցից 50-ն աշխատանքի կանցնեն «Թեղուտ» ՓԲԸ-ում:

«Հարգելի քաղաքացիներ, Թեղուտ ՓԲԸ-ի տնօրենությունից տեղեկացա, որ նախնական ընտրությունը կատարվել է, վերոգրյալ 50 կրճատված աշխատակիցները երկուշաբթի օրվանից աշխատանքի հրավերի զանգեր կստանան։ Տվյալներն ու հեռախոսահամարներն ինձ մոտ կան։ Ես պարբերաբար կապ կպահպանեմ ձեզ հետ», - գրել է պատգամավորը։

Նա անդրադարձել է նաև գործազուրկ մնացած մյուս քաղաքացիների խնդրին՝ նշելով, որ նրանց աշխատանքի հարցով ակտիվ աշխատանք է տարվում։