22 հուլիսի 2019 - 16:04 AMT
Փաշինյանն ուկրաիներենով շնորհավորել է Զելենսկուն Ռադայի ընտրություններում հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և նրա կուսակցությանը՝ Ուկրաինայի Ռադայի արտահերթ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։

Փաշինյանը շնորհավորանքը հրապարակել է թվիթերյան իր միկրոբլոգում՝ ուկրաիներեն։

«Շնորհավորում եմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և «Ժողովրդի ծառա» կուսակցությանը՝ Ուկրաինայի խորհրդարանի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Վստահ եմ, որ նոր խորհրդարանն ու կառավարություն կշարունակեն բարեփոխումների ճանապարհն էլ ավելի մեծ ջանքերով և հայ-ուկրաինական համագործակցության նոր հնարավորություններով»,- գրել է վարչապետը։

Ուկրաինայի Ռադայի ընտրություններն անցկացվել են հուլիսի 21-ին: