22 հուլիսի 2019 - 17:38 AMT
7 ամսում 70,000-ից ավելի մեքենա է ներկրվել ՀՀ

2019 թվականի առաջին յոթ ամսում 70,000-ից ավելի մեքենա է ներկրվել Հայաստան, այս մասին հայտնել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Շուշան Ներսիսյանը:

«2018-ին ներմուծվել է մոտ 67,000 մեքենա: Այս ամսվա վերջին այդ ցուցանիշն արդեն անցած կլինենք, և կունենանք մոտ 70000 ձևակերպում», - հայտնել Ներսիսյանը:

Նա նշել է, որ մեծաքանակ ներմուծումները պայմանավորված են 2020-ից ԵՏՄ միասնական մաքսային դրույքաչափին անցում կատարելու հանգամանքով:

Ընթերցեք նաև՝ «Օգոստոսի 1-ից Նորագավիթի մաքսատունն աշխատելու է 7-օրյա գրաֆիկով»: