23 հուլիսի 2019 - 10:51 AMT
Միասնական քննությունների արդյունքները կհրապարակվեն օգոստոսի 1-ից

Հուլիսի 23-ին միասնական ազգային քննությունները ֆիզիկայի քննությունով կավարտվեն, իսկ հուլիսի 24-ին կավարտվեն միասնական մագիստրոսական քննությունները:

Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի փոխանցմամբ, օգոստոսի 1-ից կհրապարակվեն ազգային քննությունների արդյունքները: Առաջինը կհրապարակվեն ընդհանուր ունակությունների պատասխանները:

2019 թվականի քննությունները մեկնարկեցին հուլիսի 1-ին: Ստուգման գործընթացն արդեն սկսվել է, և փուլ առ փուլ կհրապարակվեն մնացած առարկաների արդյունքները: