23 հուլիսի 2019 - 13:29 AMT
Մխիթարյանը հայերենով Adidas է գովազդում

Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գերմանական Adidas սպորտային բրենդի գովազդային հոլովակում հայերեն է խոսում:

Հայ ֆուտբոլիստը հոլովակը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա գովազդում է բրենդի նոր մարզակոշիկները։