23 հուլիսի 2019 - 13:55 AMT
Ընդդիմադիր «Լույսը» քաղաքապետարանում աշխատավարձը բարձրացնող նախագիծ է մշակել

Ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցությունը քաղաքապետին է ներկայացրել աշխատակազմի աշխատավարձերի համաչափ բարձրացման առաջարկ:

Նշվում է, որ նկատի ունենալով, որ մոտ 8 տարի աշխատավարձերը չեն վերանայվել, «նախագիծը պետք է քննարկվի և արտահերթ նիստով ընդունվի առաջիկայում»:

Ավելի վաղ քաղաքապետարանի աշխատակազմը ներկայացրել էր աշխատավարձերը բարձրացնող նախագիծ, ինչի շուրջ մեծ հանրային աղմուկ բարձրացավ։ Նախագիծը քննադատվեց նաև «Լույս» խմբակցության կողմից։

Այն չընդունվեց Ավագանու նիստում։