23 հուլիսի 2019 - 15:11 AMT
ՀՀ-ում քաղցկեղային գոյացության հստակ տեղակայման ու ախտորոշման հնարավորություն է ստեղծվում

Հայաստանում միլիմետրերի ճշգրտությամբ քաղցկեղային գոյացության հստակ տեղակայման ու ախտորոշման հնարավորություն է ստեղծվում, հայտնել է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը։

«Միջուկային ֆիզիկայի բնագավառում հիմնաքարային ուսումնասիրությունների հեռանկարներ և միլիմետրերի ճշգրտությամբ քաղցկեղային գոյացության հստակ տեղակայման հնարավորություն կա. գործարկվել է Ֆիզիկայի ինստիտուտի արագացուցիչը», - ասված է գրառման մեջ:

Ֆիզիկայի ինստիտուտի արագացուցիչը վերագործարկելու որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նիստում։