23 հուլիսի 2019 - 15:51 AMT
Մնացականյանը Վրաստան կայցելի, կհանդիպի վարչապետին ու ԱԺ խոսնակին

Հուլիսի 24-25-ը Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այց կկատարի Վրաստան:

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, նախատեսվում են բանակցություններ Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ, որի արդյունքներով երկու ԱԳ նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

Նախարար Մնացականյանը հանդիպումներ կանցկացնի նաև Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի և խորհրդարանի ղեկավար Արչիլ Տալակվաձեի հետ: