6 օգոստոսի 2019 - 14:45 AMT
Քաղավիացիա. «Պոբեդան» չի կասեցնի թռիչքները Գյումրի

ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Տաթևիկ Ռևազյանը PanARMENIAN.Net - ի հետ զրույցում հայտարարեց, որ «Պոբեդա» ավիաընկերությունը չի կասեցնի թռիչքները Հայաստան:

Նա հայտնեց, որ վարչությունը կապ է հաստատել «Զվարթնոց» ՓԲԸ-ի և ՀՀ-ում «Պոբեդայի» ներկայացուցիչների հետ, որոնք հայտնել են՝ շարունակելու են չվերթներ իրականացնելը:

Ռևազյանը հավելեց նաև, որ օգոստոսի 6-ին կհանդիպեն ավիաընկերության ներկայացուցիչների հետ՝ պարզելու համար մամուլում ավելի վաղ տարածված՝ ինքնաթիռների թերլիցքավորումների մասին լուրերի իսկությունը:

Ավելի վաղ ռուսաստանյան ԶԼՄ-ները, իրենց աղբյուրի վրա հղումով, հայտնել էին, որ ավիաընկերությունը դադարեցնում է ՀՀ թռիքչները, ինչը կապված է Գյումրիի օդանավակայանում վառելիքի թերլիցքավորման հետ: