7 օգոստոսի 2019 - 13:15 AMT
«Խաղաղության մարտիկ» մրցույթի առաջատարը ՀՀ ԶՈւ թիմն է

Օգոստոսի 6-ին անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի ռազմամարզական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի եզրափակիչ` «Բուժօգնության կազմակերպում» մրցափուլը:

«Պրոֆեսիոնալ» մրցաձևի բոլոր երեք մրցափուլերի՝ «Կողմնորոշում տեղանքում» «Մարտական պատրաստության համալիր վարժություններ» և «Բուժօգնության կազմակերպում», արդյունքների ամփոփումից հետո «Խաղաղության մարտիկ» մրցույթի առաջատարը ՀՀ զինված ուժերի թիմն է:

Երկրորդ տեղում է Ռուսաստանի Դաշնության, երրորդ տեղում՝ Ղազախստանի թիմը:

Մասնակիցներն իրականացրել են պայմանական վիրավորների տարհանում մարտադաշտից և ցուցաբերել առաջին բուժօգնություն: Մրցափուլում հաղթող է ճանաչվել ՀՀ զինված ուժերի հավաքական թիմը, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: