8 օգոստոսի 2019 - 18:16 AMT
2018-ի համեմատ Սևանից 45 մլն խմ-ով ավելի քիչ ջուր է բաց թողնվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 2019 թվականի օգոստոսի 2-ի դրությամբ Սևանից բաց է թողնվել 82.64 մլն խորանարդ մետր ջուր, որը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 45 մլն խորանարդ մետրով:

«Սա նշանակում է, որ այսքան ջրաքանակ խնայվել է: Օրենքով սահմանված չափաքանակը 170 մլն խորանարդ մետր է: Հույս ունեմ՝ այս տարի ստիպված չենք լինի հավելյալ ջրառ իրականացնել Սևանից», - գրել է վարչապետը:

Նա հայտնել է, որ եղանակը և ջրի կառավարման համակարգում իրականացվող արդյունքները նման հույսեր ներշնչում են:

«Չնայած՝ շատ ավելի լավ կլինի, եթե կարողանանք օրենքով նախատեսված չափաքանակից պակաս վերցնել: Ի դեպ, Սևանի մակարդակը նախորդ տարվա այս օրվա համեմատությամբ բարձր է 4 սմ-ով»,-գրել է նա: