9 օգոստոսի 2019 - 17:28 AMT
83-ամյա Ալեն Դելոնը հոսպիտալացվել է

Լեգենդար ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը հոսպիտալացվել է, նա Շվեյցարիայի կլինիկաներից մեկում է: Ինչպես հայտնի է, 83-ամյա դերասանն ինսուլտ է տարել դեռևս հունիսի 14-ին: Ըստ Դելոնի որդու, դերասանը տառապում էր սաստիկ գլխացավերից, հարկ է եղել վիրահատել: Այժմ դերասանի վիճակը գնահատվում է որպես կայուն և վտանգավոր չի համարվում, գրում է «Զվեզդան» Le Dauphiné Libéré-ի վրա հղումով:

«Նրան վիրահատել են «Պիտիե-Սալպետրիերում», որտեղ նա 3 շաբաթ է անցկացրել ինտնեսիվ թերապիայի բաժնում»,-հաստատել է Դելոնի որդին: Նրա խոսքերով, դերասանը վերադարձել է Շվեյցարիա և այնտեղ հանգստանում է, նրան անդորր է հարկավոր:

Ալեն Դելոնը նկարահնվել է գրեթե 100 ֆիլմում և հայտնի է դարձել «Ընձառյուծը», «Լողավազան», «Պայծառ արևի տակ», «Ռոկկոն և նրա եղբայրները» ֆիլմերի շնորհիվ:Արժանացել է «Սեզար» մրցանակի «Մեր պատմությունը» ֆիլմում (1984) տղամարդու լավագույն դերակատարման համար։ Պատվավոր Լեգեոնի շքանշանի է արժանացել