12 օգոստոսի 2019 - 10:59 AMT
ՀՀ կժամանի ՌԴ ԱԽ քարտուղարը. Խորհրդակցելու են անվտանգության հարցերի շուրջ

Օգոստոսի 12-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությունը:

Այցը տեղի կունենա ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով, հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը:

Ինչպես հայտնել է ՌԴ ԱԽ մամուլի ծառայությունը, Երևանում Պատրուշևը «խորհրդակցություններ կանցկացնի անվտանգության հարցերի շուրջ ՌԴ և ՀՀ Անվտանգության խորհուրդների աշխատակազմերի և մի շարք գերատեսչությունների ներևկայացուցիչների մասնակցությամբ»:

Վերջին անգամ Գրիգորյանն ու Պատրուշևը հանդիպել են 2019-ի հունիսին Ուֆայում՝ նավտանգության հարցերը համակարգող ներկայացուցիչների միջազգային հանդիպման շրջանակում: 2018-ի նոյեմբերին 2-ամյա պլան է ստորագրվել ՌԴ և ՀՀ ԱԽ աշխատակազմերի գործակցության վերաբերյալ: