12 օգոստոսի 2019 - 11:57 AMT
Մեծ Բրիտանիայի նոր դեսպանը ՀՀ-ում հայ է

Բրիտանահայ դիվանագետ Ալան Անդրանիկ Գոգբաշյանը Մեծ Բրիտանիայի դեսպան է նշանակվել Հայաստանում: Օգոստոսի 12-ին այդ մասին է հայտնել բրիտանական կառավարությունը:

Գոգբաշյանն այդ պաշտոնում կփոխարինի Ջուդիթ Ֆարնվորթին, որն անցնում է դիվանագիտական այլ աշխատանքի: Նոր դեսպանը պաշտոնը կստանձնի 2019-ի սեպտեմբերին:

Գոգբաշյանը Մեծ Բրիտանիայի ԱԳՆ է եկել 2008-ին, իսկ 2017-2018թթ. եղել է FCO-ին կից Մարդկային ռեսուրսների կառավարման միջազգային կադրերի բաժնի պետը: 2018-ին նա անցել է ռուսաց լեզվի ուսումնառության ամբողջական դասընթաց: