12 օգոստոսի 2019 - 12:45 AMT
ՄԻՊ-ը կուսումնասիրի դատարաններին առնչվող օրինագծերի փաթեթը

Մարդու իրավունքների պաշտպանի` ՄԻՊ, հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է դատական իշխանությանն առնչվող ՀՀ արդարադատության նախարարության մշակած օրենսդրական փոփոխությունների փաթեթի ուսումնասիրությունը:

Հաշվի առնելով, որ ներկայացված օրենսդրական փաթեթի հարցերը մարդու իրավունքների համակարգի տեսանկյունից ունեն սկզբունքային նշանակություն՝ կձևավորվեն նաև կոնկրետ լուծում պարունակող առաջարկություններ։ Ուսումնասիրությունը կիրականացվի նաև միջազգային չափանիշների և այլ երկրների փորձի հիման վրա, հայտնում է ՄԻՊ աշխատակազմը։

Նշվում է, որ արդյունքները կուղարկվեն Կառավարություն, ինչպես նաև կհրապարակվեն։

Ավելի վաղ հանրային քննարկման է ներկայացրել «Դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքների նախագծերի փաթեթը: