12 օգոստոսի 2019 - 14:14 AMT
«Մոսկվա» կինոթատրոնի դիմացի գովազդային վահանակն ապամոնտաժվել է

«Մոսկվա» կինոթատրոնի մոտ գտնվող լուսամփոփի տեսքով գովազդային վահանակը, որը խաթարում էր շենքի տեսքը, ապամոնտաժվել է։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:

«Ապամոնտաժվել է «Մոսկվա» կինոթատրոնի շենքի տեսքը այլանդակող գովազդային վահանակը։ Գործընթացը շարունակական է»,-ասվում է գրառման մեջ։