Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որով ընդլայնվում է այն աձանց ցանկը, որոնք կարող են հավակնել Ուկրաինայի քաղաքացիությանը: Ըստ փաստաթղթի, Ուկրաինայի քաղաքացիությանը կարող են հավակնել ՌԴ քաղաքացիները, որոնք ենթարկվել են «հետապնդման քաղաքական համոզմունքների համար»:
Բացի այդ, քաղաքացիություն կստանան այն օտարերկրացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք պաշտպանել են Ուկրաինան, գրում է Meduza-ն:
Հուլիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել, որով թույլատրվում է Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում ապրող մարդկանց պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն տրամադրել: