13 օգոստոսի 2019 - 18:13 AMT
2018-ին ՀՀ-ում ՏՏ ոլորտի շրջանառությունը կազմել է $922.3 մլն

2018 թվականին ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի շրջանառությունը կազմել է $922.3 մլն, ինչը 20.5%-ով ավելի է 2017-ի ցուցանիշից։

Ըստ պաշտոնական տվյալների, ՏՏ կազմակերպությունների թիվը նախորդ տարում 23.7%-ով աճել է՝ 2017-ի նկատմամբ, ինչն աննախադեպ բարձր ցուցանիշ է։

2018-ին 2017-ի համեմատ 27%-ով աճել է նաև ՏՏ ոլորտի աշխատողների թիվը՝ կազմելով 19,552 մասնագետ։