13 օգոստոսի 2019 - 18:27 AMT
5 տարում ՀՀ-ում բարձրագույն կրթություն ունեցողների զբաղվածությունը նվազել է, նախնական կրթություն ունեցողներինը՝ աճել

ՀՀ-ում 2013-ից մինչև 2018 թվականը զբաղվածության ցուցանիշը բարձրագույն և միջին մասնագիտական կրթությամբ մասնագետների շրջանում շարունակական անկում է գրանցել։

Ըստ պաշտոնական տվյալների՝ բարձրագույն կրթություն ունեցողների շրջանում զբաղվածությունը տարեկան նվազել է միջինում 0.34%-ով, իսկ միջին մասնագիտական՝ 6.24%-ով։

Փոխարենը նշված ժամանակահավածում զբաղվածությունը 3.77%-ով աճել է նախնական մասնագիտական կրթությամբ մասնագետների շրջանում։