«Ուրալյան ավիաուղիների» А321 ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել օգոստոսի 15-ի առավոտյան Ժուկովսկի օդանավակայանից օդ բարձրանալուց հետո:
Օդանավը, որտեղ 234 մարդ կար, այդ թվում անձնակազմի 7 անդամը, կատարում էր Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթը: Բարձրություն հավաքելիս՝ օդանավը բախվել է ճայերի երամին: Ինքնաթիռի երկու շարժիչներն էլ անջատվել են, քանի որ այնտեղ թռչուններ էին հայտնվել: Շարժիչներից մեկը բռնկվել է, հայտնում է Meduza-ն:
Արդյունքում անձնակազմը ստիպված է եղել վայրէջք կատարել Ռիբակի գյուղի մոտակայաքի եգիպտացորենի դաշտում: Ուղևորներին տարհանել են ինքնաթիռից փչովի տրապերի միջոցով: Հրդեհ ինքնաթիռում չի եղել:
Տուժել է 10 մարդ, այդ թվում 3 երեխա: Բոլորը հոսպիտալացվել են: Նրանք հիմնականում քերծվախծքներ ու սալջարդեր ունեն, լուրջ վնասվածքներ չկան: Մյուս ուղևորներին հասցրել են Ժուկովսկի օդանավակայան:
Քննչական կոմիտեն քրգործ է հարուցել թռիչքների անվտանգության կանոնների խախտման վերաբերյալ: