Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել ամերիկյան Սենթ Լուիսի Grand Chess Tour-ում՝ արագ և կայծակնային շախմատի մրցաշարում:
Արոնյանը 36 հնարավորից վաստակել է 22 միավոր:
Երկրորդ տեղում են Դին Լիժենը Չինաստանից, Մաքսիմ Վաշյե-Լագրավը Ֆրանսիայից և Յույ Յանյին Չինաստանից: Նրանք վաստակել են 21.5-ական միավոր: 5-րդ տեղում ռուսաստանցի Սերգեյ Կարյակինն է 19,5 միավորով, իսկ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը 6-րդն է 17 միավորով:
Հաղթանակի շնորհիվ Արոնյանը վաստակել է 37,5 հազար դոլար: