Օգոստոսի 16-ին, ժամը 06:30-ին հրդեհաշիջման աշխատանքները «Արևիկ» ազգային պարկի հարակից տարածքում վերսկսվել են:
Հրդեհը մեկուսացվել էր օգոստոսի 15-ին ժամը 13:10-ին: Ժամը 22:30-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել էին. 24 փրկարարների և «Արևիկ» ազգային պարկի 7 աշխատակիցների կողմից սահմանվել էր հերթապահություն:
Հրդեհաշիջման գործընթացին ներգրավվել են Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական ջոկատ և Մարզային փրկարարական վարչության երկու հրշեջ-փրկարարական ջոկատ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: