16 օգոստոսի 2019 - 17:11 AMT
Պուտինը Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհել դաշտում վթարային վայրէջք կատարած օդաչուներին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի հերոսի կոչումներ է շնորհել եգիպտացորենի դաշտում վթարային վայրէջք կատարած ինքնաթիռի օդաչուներին:

Նրանց գործողությունների շնորհիվ 234 մարդու կյանք է փրկվել, հայտնում է ՏԱՍՍ-ը:

ՌԴ նախագահը նաև Արիության շքանշաններով է պարգևատրել անձնակազմի մյուս անդամներին:

«Ուրալյան ավիաուղիների» А321 ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել օգոստոսի 15-ի առավոտյան Ժուկովսկի օդանավակայանից օդ բարձրանալուց հետո:Օդանավը կատարում էր Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթը: Բարձրություն հավաքելիս՝ օդանավը բախվել է ճայերի երամին: Ինքնաթիռի երկու շարժիչներն էլ անջատվել են, քանի որ այնտեղ թռչուններ էին հայտնվել: Շարժիչներից մեկը բռնկվել է: Արդյունքում անձնակազմը ստիպված է եղել վայրէջք կատարել Ռիբակի գյուղի մոտակայաքի եգիպտացորենի դաշտում: Ուղևորներին տարհանել են ինքնաթիռից փչովի տրապերի միջոցով: Հրդեհ ինքնաթիռում չի եղել: