17 օգոստոսի 2019 - 10:40 AMT
Արմենակյան-Տիգրան Մեծի պողոտա հատվածը մինչև 16:00-ն փակ կլինի

Oգոստոսի 17-ին՝ ժամը 10:30-ից մինչև 16:00-ն, փակ կլինի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի Արմենակյան փողոցից մինչև Տիգրան Մեծի պողոտա ընկած հատվածը, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

«Հարգելի համաքաղաքացիներ, սանմաքրման աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի օգոստոսի 17-ին՝ ժամը 10:30-ից մինչև 16:00-ն, փակ կլինի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի Արմենակյան փողոցից մինչև Տիգրան Մեծի պողոտա ընկած հատվածը:

Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք Ձեր ներողամտությունը»,- ասված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: