17 օգոստոսի 2019 - 14:46 AMT
Տոնոյանը կմեկնի Մոսկվա, կհանդիպի Շոյգուին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում կմասնակցի «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի մասնակիցների պարգևատրման և միջոցառումների փակման հանդիսավոր արարողություններին, հայտնում է պաշտպանության նախարարության:

Այցի շրջանակում նախատեսված է ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: