19 օգոստոսի 2019 - 10:26 AMT
2.1 մլրդ դրամ՝ մարտական դիրքերը խմելու հոսող ջրով ապահովելուն

ՀՀ կառավարությունը 2.1 միլիարդ դրամ հավելյալ միջոցներ կտրամադրի մարտական դիրքերը խմելու հոսող ջրով ապահովելու համար: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուրախ եմ տեղեկացնել, որ ՀՀ կառավարությունը 2.1 միլիարդ դրամ հավելյալ միջոցներ կտրամադրի զինվորների մարտական հերթապահության պայմանները բարելավելու, այդ թվում՝ մարտական դիրքերը խմելու հոսող ջրով ապահովելու համար»,-ասվում է վարչապետի գրառման մեջ: