Տալինում ըմբշամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը 2 արծաթե մեդալ է նվաճել։
Արծաթե մեդալակիր է դարձել 67 կգ քաշային Շանթ Խաչատրյանը։ Եզրափակչում հայ ըմբիշը 3։6 հաշվով զիջեց Վրաստանի ներակայացուցիչ, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Գեորգի Շոթաձեին։
Մինչ եզրափակիչը Շանթը անցկացրել էր 4 գոտեմարտ, հաղթելով Էստոնիայի, Թունիսի, Մոլդովայի և Թուրքիայի ներկայացուցիչներին։
60 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը ըմբշամարտի երիտասարդական աշխարհի առաջնության եզրափակչում 2։7 հաշվով պարտվել է Թուրքիայի ներկայացուցիչ Քերեմ Քամալին՝ նվաճելով արծաթե մեդալ։ Մինչ եզրափակիչը Հովհաննիսյանը անցկացրել էր 4 գոտեմրատ ոչ մի միավոր չտալով մրցակիցներին, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:
Սահակի համար սա առաջին տարին էր երիտասարդների տարիքային խմբում, նա այս տարվա երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է։