19 օգոստոսի 2019 - 10:53 AMT
Սերժ Թանկյանը սատարում է #SaveAmulsar արշավին

Հանրահայտ երաժիշտ, System Of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը միացել է #SaveAmulsar արշավին: Հայտնի երաժիշտն իր ֆեյսբուքյան էջում նկար է հրապարակել «Փրկենք Ամուլսարը» գրությամբ:

Դեռևս 2018-ի աշնանը Թանկյանը հայտարարել էր, որ հանքերը հարատև վնաս են հասցնում բնական միջավայրին՝ անկախ նրանից, թե դա ինչ տիպի հանք է, որքան լավ է վերահսկվում հանքի գործունեությունը աղտոտիչների առումով, այն ամեն դեպքում հարատև վնաս է հասցնելու բնական միջավայրին: «Մանավանդ, բաց հանքերը, ինչպես առաջարկվել է Ամուլսարի դեպքում, որտեղ օգտագործվելու են պայթուցիկներ և այլն: Ոչ մի երաշխիք չկա, որ աղտոտիչները չեն թափանցի ջրային ավազաններ»,-ասել էր այն ժամանակ Սերժ Թանկյանի տեսաուղերձում։

Ավելի վաղ Հայկական բնապահպանական ճակատը #SaveAmulsar արշավ է սկսել, որի շրջանակում հայտնիները խոսում են Ամուլսարի մասին:Ամուլսարում ոսկու հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիական և բնապահպանական խմբերը փակ են պահում դեպի հանքավայր տանող ճանապարհները՝ խոչընդոտելով այստեղ ընթացող շինաշախատանքներին: