19 օգոստոսի 2019 - 12:27 AMT
Սուրենյան. Արարատյան դաշտում ու Երևանում +38...+40 կլինի

Արարատյան դաշտի և Երևանի շոգը չի նահանջելու նաև այս շաբաթվա ընթացքում։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Գրեթե ողջ շաբաթ, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +38․․․+39, առանձին հատվածներում մինչև +40 աստիճանի սահմաններում»,-ասվում է գրառման մեջ։

Օգոստոսի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: