Բաղրամյան 26-ի դիմաց Ամուլսարի շահագործման դեմ ակցիայի մի խումբ մասնակիցներ, բնապահպաններ ցանկացել են մտնել Ազգային ժողով, սակայն ոստիկանները թույլ չեն տվել։ Ցուցարարները հայտարարել են, որ մտադիր են քննարկում անցկացնել Ամուլսարի թեմայով:
ԱԺ-ի դարպասները փակել են Ամուլսարի ակտիվիստների դիմաց: Ոստիկանների ու ցուցարարների միջև հրմշտոց տեղի ունեցավ:
Ցուցարարները փորձել են փակել Բաղրամյան պողոտան, բայց նրանց թույլ չեն տվել:
12:00-ին վարչապետը Բաղրամյան 26-ում քննարկում էր հրավիրել Ամուլսարի հանքի շահագործման հարցով: Քննարկման արդյունքներից դժգոհ բնապահպանները հայտարարեցին ԱԺ այգում հանրային քննարկում կազմակերպելու մասին: