20 օգոստոսի 2019 - 10:52 AMT
Որոշ զինծառայողների աշխատավարձը մի քանի տասնյակ հազար դրամով բարձրացել է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրել է կառավարության որոշման արդյունքում հունիսի 1-ից զինծառայողների ամսական աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները։

Ըստ դրանց՝ գնդի հրամանատարի աշխատավարձը բարձրացել է 23,000 դրամով կամ 7%-ով, գնդի հրամ. տեղակալինը՝ 20,000 դրամով կամ 7%-ով, գումարտակի հրամանատարինը՝ 85,000 դրաինը՝ 72,000 դրամով կամ 18%-ով, ավագ ենթասպայինը՝ 38,000 դրամով կամ 18%-ով, շարքային պայմանագրայինինը՝ 30,000 դրամով կամ 18%-ով:

Փաշինյանը նշել է, որ թվով 4 զորամասում աշխատավարձերի բարձրացումը առայժմ տեղի չի ունեցել, այդ զորամասերի կարգավիճակի բերումով: Նա վստահեցրել է, որ շատ արագ այս հարցը նույնպես կլուծվի և այդ զորամասերի զինծառայողների համար աշխատավարձի բարձրացումը ուժի մեջ կմտնի ետին թվով, հունիսի 1-ից, այսինքն՝ նրանք գումար չեն կորցնի: