21 օգոստոսի 2019 - 10:39 AMT
Արայի լեռան ստորոտում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Արայի լեռան ստորոտում բռնկված հրդեհը մեկուսացվել է օգոստոսի լույսկ 21-ի գիշերը՝ ժամը 02:15-ին: Կոտայքի մարզի տարածքում այրվում է մոտ 1300 հախոտածածկույթ, իսկ Արագածոտնի մարզի տարածքում՝ 500 հա, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Օգոստոսի 20-ին, ժամը 09:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ավազի հանքի մոտ, այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Ժամը 18:30-ի դրությամբ վերոնշյալ տարածքում այրվում էր մոտ 150 հախոտածածկույթ:

Ժամը 23:20-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության վեց օպերատիվ խումբ և յոթ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երկու ջոկատ (ընդհանուր՝ 82 հրշեջ-փրկարար), Կոտայքի մարզի Սարալանջ գյուղից 15, Արա Գյուղից 30, Զորավանի գյուղից 20 և Եղվարդ քաղաքից 15 բնակիչ, Արագածոտնի մարզի մոտակա գյուղերի 20 բնակիչ և անտառտնտեսության 18 աշխատակից:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: