21 օգոստոսի 2019 - 15:50 AMT
Երկրաշարժ՝ Աշոցքից 9 կմ դեպի հյուսիս-արևելք

Օգոստոսի 21-ին, տեղական ժամանակով ժամը 14:20-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:20-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Աշոցք գյուղից 9 կմ հյուսիս-արևելք գրանցվել է 2.8 մագնիտուդով երկրաշարժ:

Օջախի խորությունը՝ 10 կմ, ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:

Ցնցումները տեղի են ունեցել հյուսիսային լայնության 41.070 և արևելյան երկայնության 43.960 աշխարհագրական կոորդինատներով: Երկրաշարժին հետևել է 2.2 մագնիտուդով մեկ հետցնցում:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ: