Հայաստանի հավաքականի կիսապաշտպան, ռուսական «Կուբանի» և «Սպարտակի» նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիսը խզել է պայմանագիրը Ստամբուլի «Բեշիկթաշի» հետ, հայտնում է Gazeta.ru-ն Hurriyet-ի վրա հղումով:
Ըստ պարբերականի, քանի որ պայմանագիրը վաղաժամ է խզվել, ֆուտբոլիստը ակումբից €2,25 մլն կստանա: Նշվում է, որ գումարը վճարվելու է 4 մասով:
Օզբիլիսը 5 հանդիպում է անցկացրել թուրքական ակումբի կազմում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ: