21 օգոստոսի 2019 - 17:43 AMT
Օզբիլիսը խզել է պայմանագիրը «Բեշիկթաշի» հետ և €2,25 մլն կստանա

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան, ռուսական «Կուբանի» և «Սպարտակի» նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիսը խզել է պայմանագիրը Ստամբուլի «Բեշիկթաշի» հետ, հայտնում է Gazeta.ru-ն Hurriyet-ի վրա հղումով:

Ըստ պարբերականի, քանի որ պայմանագիրը վաղաժամ է խզվել, ֆուտբոլիստը ակումբից €2,25 մլն կստանա: Նշվում է, որ գումարը վճարվելու է 4 մասով:

Օզբիլիսը 5 հանդիպում է անցկացրել թուրքական ակումբի կազմում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ: