21 օգոստոսի 2019 - 16:58 AMT
Բակո Սահակյանը ՌԴ-ից երկրաբանի հետ քննարկել է հանքարդյունաբերության զարգացումը

Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 21-ին ընդունել է ճանաչված ռուսաստանաբնակ երկրաբան Սերգեյ Վարդանյանին: Քննարկվել են Արցախում հանքարդյունաբերության զարգացմանն առչվող հարցեր:

Ընդերքօգտագործման ոլորտի զարգացման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար նախագահը «Անանիա Շիրակացի» մեդալ է հանձնել Սերգեյ Վարդանյանին և հույս հայտնել, որ այսուհետ ևս անվանի մասնագետը կնպաստի հանրապետության սոցիալ-տնտեսական առաջընթացին:

Հանդիպմանը ներկա էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, նախագահի խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: