22 օգոստոսի 2019 - 12:19 AMT
Արտոնություն՝ 11․3 մլրդ դրամ արժողությամբ ներդրումային 3 ծրագրի

ՀՀ կառավարությունն օգոստոսի 22-ի նիստում արտոնություն է տրամադրել «ԱՖԱ», «Լենտեքս» և «ՊՐՈՖ ԱԼ» ընկերություններին գերակա ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու համար:

Երեք նախագծով ընդհանուր առմամբ նախատեսվում է 11․3 մլրդ դրամ ներդրումային ծրագիր:

Առաջին ՍՊԸ-ն 300 մլն դրամի չափով ծրագիր կիրականացվի․ առաջին տարքում 20, երկրորդում՝ 35 աշխատատեղ կբացվի՝ միջինում 158,000 դրամ աշխատավարձով:

Գյումրիում գործող «Լենտեքս» ՓԲԸ-ում կբացվի 50-60 նոր աշխատատեղ, իսկ «ՊՐՈՖ ԱԼ» ՍՊԸ-ում կստեղծվի 50 նոր աշխատատեղ՝ միջինում 280,000 դրամ աշխատավարձով:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ երեք ընկերության ի դեպքում էլ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք՝ նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար: