22 օգոստոսի 2019 - 12:29 AMT
34 մլն դրամ՝ Արցախի ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելու­թ­յանը

Արցախում սեպտեմբերի 8-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտ­րութ­յուն­նե­րին քաղաքացիական հասարակության կողմից դիտոր­դական առաքելու­թ­յուն իրականացնելու նպատակով ՀՀ կառավարությունը մոտ 34 մլն դրամ է հատկացրելց։

Գումարը տրամադրվելու է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակո­ռուպցիոն կազմակերպությանը։ ­

«Հիմք ընդունելով Կառավարության կողմից որդե­գրած ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու սկզբունքը՝ նպատակահարմար է Արցախում քաղաքացիական հասարակության կողմից ընտրություններին դիտորդական առաքելության իրականացման հարցում աջակցության ցուցաբերումը»,- նշված է որոշման նախագծում։

Նշվում է, որ Արցախում կայանալիք ՏԻՄ ընտրություններում դիտորդություն իրականացնելու համար ցանկություն են հայտնել վերը նշված կազմակերպությունները։