22 օգոստոսի 2019 - 13:14 AMT
Նախագիծ․ Ճանապարհներին ապօրինի գովազդային վահանակները կապամոնտաժվեն

Հայաստանի պետական ավտոմոբիլային ճանապարհներին ապօրինի կամ օրենքի խախտմամբ տեղադրված գովազդային վահանակները կապամոնտաժվեն։

Համապատասխան նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից: Նախատեսվում է փոփոխություններ անել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասում։

Հիմնավորման մեջ նշվում է, որ գործող օրենքով սահմանվում է ճանապարհներին միայն գովազդի տեղադրման կարգը, սակայն բացակայում են ապօրինի կամ օրենքի խախտմամբ տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման հետ կապված իրավակարգավորումները: