22 օգոստոսի 2019 - 14:20 AMT
ՀՊՏՀ-ի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել պրոռեկտոր Դիանա Գալոյանը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի փոխարեն պաշտոնին է նշանակվել ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Ռոբերտի Գալոյանը։

Այս մասին են հայտնում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Գալոյանը նշանակվել է մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը:

Ավելի վաղ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ Հայրապետյանը թողնելու է պատշոնը՝ դոկտորական ատենախոսության մեջ առկա խնդիրների պատճառով։