22 օգոստոսի 2019 - 15:00 AMT
Jamiroquai-ը համերգ կտա Երևանում

Աշխարհահռչակ ֆանկ-բենդ Jamiroquai-ը նոյեմբերի 6-ին համերգ կտա Երևանի «Հրազդան» մարզադաշտում Silk Note փառատոնի շրջանակներում։

Այս մասին է հայտնում փառատոնի կազմակերպիչը ֆեյսբուքյան իր էջում։

«Այս հնարավորությունը ստեղծվել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի և «Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության ջանքերով», - նշվում է հայտարարությունում։

Տոմսերի վաճառքը կսկսվի օգոստոսի 22-ին՝ 18:00-ից:

1992 թվականին վոկալիստ Ջեյ Քեյի կողմից Jamiroquai-ը 7 ալբոմները հայտնվել են Միացյալ Թագավորության երաժշտական թոփ 10-յակներում (դրանցից երեքը հայտնվել են առաջին տեղում): Գրեմմիի դափնեկիր և Բրիտս մրցանակի առաջադրված խումբն աշխարհում վաճառել է ավելի քան 26 միլիոն ալբոմ, գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում՝ բոլոր ժամանակների ամենավաճառված ֆանկ ալբոմի համար: