22 օգոստոսի 2019 - 18:25 AMT
2019-ի 7 ամսում ուռուցքների վիրահատությունների թիվը 1322-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ 2019 թվականի 7 ամսում համեմատ չարորակ նորագոյացությունների վիրահատությունների թիվը 1322-ով գերազանցել է 2018 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Նախարարը հայտնել է, որ ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին նման 2301 վիրահատություն է եղել, մինչդեռ նախորդ տարվա հունվար-հուլիսին այդ թիվը կազմել է 979։

«Թվեր, որոնք նաև փրկված կյանքեր են: Տարբերությունը 2018 և 2019 թվականների առաջին 7 ամիսների միջև ակնհայտ է», -գրել է Թորոսյանը: