23 օգոստոսի 2019 - 11:14 AMT
«Արարատ-Արմենիան» 2:1 հաշվով հաղթել է «Դյուդելանժին»

«Արարատ-Արմենիան» 2:1 հաշվով հաղթել է Լյուքսեմբուրգի «Դյուդելանժին» Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում:

Օգոստոսի 22-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած հանդիպման առաջին գոլի հեղինակ է դարձել Մեիլսոն Լիման «Արարատ-Արմենիայից»: Պատասխան գնդակը խփել է Դանել Սինանին:

Իսկ Հայաստանի չեմպիոնին հաղթանակ բերած գոլը խփվել է 4-րդ ավելացված րոպեին, այն իրացրել է Իլյա Անտոնովը:

«Դյուդելանժ» -«Արարատ-Արմենիա» պատասխան խաղը տեղի կունենա օգոստոսի 29-ին: