23 օգոստոսի 2019 - 14:14 AMT
Facebook-ի աշխատանքում խափանումներ կան

Facebook սոցցանցի օգտատերերը տարբեր երկրներից հայտնում են ծառայության աշխատանքում առկա խափանումների մասին: Ըստ Downdetector կայքի, խնդիրները սոցցանցում սկսվել են օգոստոսի 22-ի երեկոյան:

Բողոքների առավելագույն քանակը վերաբերում է կայքի աշխատանքի խափանմանը՝ 80%-ը, մյուսները կապված են կայք մուտք գործելու՝ 20%, հետ, գրում է «Կոմերսանտը»:

Խնդիրների մասին հայտնում են օգտատերերը Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Նիդերլանդներից, Հունգարիայից, Շվեյցարիայից: Առավելագույն քանակի բողոքներ են ստացվում ՌԴ տարբեր քաղաքներից: