23 օգոստոսի 2019 - 14:53 AMT
Վաղարշակ Հարությունյանին վերադարձվել է գեներալ-լեյտենանտի զինկոչումը

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վաղարշակ Հարությունյանին վերադարձվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը:

Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ նախագահի՝ 2002 թ. հուլիսի 22-ի ՆՀ-1135-Ա հրամանագիրը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության նախագահի՝ 2002 թվականի հուլիսի 22-ի «Վ. Վ. Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու մասին» ՆՀ-1135-Ա հրամանագիրը»,- ասվում է հրամանագրում: