Հյուսիսային Կորեան կրկին 2 արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Ինչպես հայտնել է Հարավային Կորեայի Շտաբերի պետերի կոմիտեն, հրթիռներն արձակվել են Համգյոն Պուկտո նահանգից:
Հրթիռների տեսակը հայտնի չէ, սակայն, Հարավային Կորեայում ենթադրում են, որ դրանք փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ են եղել: Հրթիռներն անցել են 380 կմ 97 կմ առավելագույն բարձրությամբ, գրում է Deutsche Welle-ն:
Հարավային Կորեայի նախագահի վարչակազմն ԱԱԽ արտահերթ նիստ է հրավիրել և պահանջել Փհենյանից դադարեցնել հրթիռների արձակումը, որոնք նպաստում են լարվածության աճին Կորեական թերակղզում: Սա վերջին ամսում հրթիռների արդեն 7-րդ գործարկումն էր: