5 սեպտեմբերի 2019 - 12:05 AMT
ՀՖՖ-ն հրապարակել է ՀՀ հավաքականի վերջնական կազմն Իտալիայի հետ խաղում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը սեպտեմբերի 5-ին կայանալիք Իտալիայի հետ հանդիպման համար:

Հայաստան-Իտալիա հանդիպման բոլոր տոմսերը վաճառվել են: Ավելորդ կուտակումներից խուսափելու համար ՀՖՖ-ն խնդրում է մարզադաշտ ներկայանալ հանդիպումից 2 ժամ առաջ՝ ժամը 18:00-ին:

ՀՖՖ-ն տեղեկացնում է նաև, որ սեպտեմբերի 5-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերում չեն վաճառվելու սեպտեմբերի 8-ին կայանալիք Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպման տոմսերը:Տոմսարկղերը կաշխատեն սեպտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ից: