Իսրայելի բանակը մի քանի հրթիռային հարված է հասցրել «Համաս» շարժման թիրախներին Գազայի հյուսիսում: Հրթիռակոծությունն ու տանկերի կիրառումը պատասխան էին ավելի վաղ Պաղեստինի կողմից արձակված 5 հրթիռին:
«Գազայից Իսրայելի ուղղությամբ 5 հրթիռ էր արձակվել: Ի պատասխան մենք հարվածներ ենք հասցրել «Համաս» շարժման թիրախներին Գազայի հյուսիսում»,-ասվում է Իսրայելի բանակի հաղորդագրության մեջ, հայտնում է «Կոմերսանտը»:
Ըստ Reuters-ի, երկու կողմից էլ տուժածներ չկան: