7 սեպտեմբերի 2019 - 13:08 AMT
Փաստաբանները միջնորդել են վերացնել Քոչարյանի խափանման միջոցը և դադարեցնել քրհետապնդումը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդություններ է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, հայտնում է ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական գրասենյակը:

Միջնորդությունները վերաբերում են Քոչարյանի խափանման միջոց կալանքը անհապաղ վերացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելուն։

Բացի այդ, պաշտպանները դատարանի նախագահին ուղղված գրությամբ խնդրել են ապահովել, որ ներկայացված միջնորդությունները հանձնվեն ու քննության առնվեն անհապաղ։