10 սեպտեմբերի 2019 - 10:53 AMT
Վարչապետ. Կոռուպցիայի դեմ պայքարի շնորհիվ սոցոլորտում խնայվել է 3.8 մլրդ դրամ

2019-ի առաջին կիսամյակում կենսաթոշակների և նպաստների գծով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը խնայել է 3.8 միլիարդ դրամ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կարո՞ղ ենք ասել, որ սրանք այդ ոլորտներում կոռուպցիայի դեմ հետևողական պայքարի և արդյունավետության բարձրացման արդյունք է: Այո, կարող ենք ասել: Խնայված միջոցները կծառայեն սոցիալական ապահովության ոլորտում այլ, երկար տարիներ չֆինանսավորված ծրագրերի ֆինանսավորման համար»,-ասվում է նրա գրառման մեջ: